Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Պատրաստ են պատվերով ծառայելու յուրաքանչյուր քարոզչական շահի

Պատրաստ են պատվերով ծառայելու յուրաքանչյուր քարոզչական շահի
12.05.2025 | 21:11

Երեկ երեկոյան էնպիսի տպավորություն էր, կարծես Հ1-ում ոչ թե Հայաստանի, այլ Էստոնիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Արևմտյան Ուկրաինայի պրոֆաշիստական ռազմական կոլաբորանտ զինյալների որոշ սերունդներ են քննարկում երկրորդ աշխարհամարտի շերտերն ու ծալքերը, ոչ թե սովետահայ ժողովրդի սերունդներ:

Նույն բանն ու քարոզչական գիծը տեղի է ունեցել Ելցինյան Ռուսաստանում դեռ 90-ականների վերջերին՝ տարբեր արևմտյան ազդեցութունների ու շահերի ծիրում ահռելի միլիարդներ աշխատող օլիգարխների ОРТ-ներով ու НТВ-ներով: Ազատ խոսքի, պլյուրալիզմի ու իբր ժողովրդավարության անվան տակ քայքայում էին պետական հենասյուներն ու սուրբ սրբոցները: Դա տևեց այնքան, մինչ այդ օլիգոֆրենիկ համակարգը չկասեցվեց ու չավարտվեց, և մասնատման ու փլուզման եզրին կանգնած Ելցինյան Ռուսաստանը չվերաիմաստավորեց ամենը:

Նույնությամբ ու նույն քաղտեխնոլոգիական գործիքներով թունավորվեց, պառակտվեց ու քայքայվեց Ուկրաինան: Արդյունքը տեսնում եք՝ փլուզված, դեմոգրաֆիկ կատաստրոֆայի առաջ կանգնած, քայքայված երկիր, որի նույնիսկ սևահողն ու ընդերքն այլևս իրենը չէ:

Հ1-ում երեկ տեղի ունեցածը միայն անտեղյակներին, սպառողական և ինստագամիստ հասարակությանը կարող է թվալ անշառ ու անվնաս բան: Ուկրաինացիներին էլ էր թվում, որ իրենց ներարկվող քաղտեխնոլոգիական թույնը անշառ ու անվնաս է, որը փաթեթավորված էր ապամիֆականացման, քննադատական մտածողության, պլյուրալիզմի ճռճռան և նորաձև մոտեցումներով ալյա՝ «կրթվելը նորաձև է»:

Հ1-ի այդ եթերից որոշ մարդկանց պետք է էս գիշեր երազին հյուր այցելեին իրենց պապերն ու հիշեցնեին իրենց ազգության և այդ ազգի մեծագույն զոհողության մասին, որը իրենցն է նույնպես: Կողմ կլինեի, որ կոշտ, դաժան և ուսուցողական մեթոդներով հիշեցնեին:

Հայասատանում աճել և ձևավորվել է մի նոր կատեգորիա, որի անունն է «ոչ մի բանի էքսպերտ»: Սա նեղմիտ, անհուշ, լոյալ մի կատեգորիա է, որի «աստվածաշունչը» քննադատական մտածողությունն է՝ ֆրագմենտալ «գիտելիքով»: Այս կատեգորիան, չունենալով գիտահեն միտք ու փաստահեն մտահորիզոն, պատրաստ է իր ֆրագմենտալ ինֆորմացիան և ոչ երբեք գիտելիքը պատվերով ծառայեցնել յուրաքանչյուր քարոզչական շահի, կարևորը՝ տիտրերում գրեն՝ եսիմինչագետ:

P.S. Դրանց էլ նորաձև կրթեք...

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 290

Մեկնաբանություններ